ՄՅՈւ-ն մտադիր չէ բաժանվել Պոգբայից՝ չնայած ֆուտբոլիստի վերջին հայտարարությանը

18:08 16.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն այս ամառ մտադիր չէ վաճառել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայից։

«Կարմիր սատանաների» ղեկավարության որոշումը չի փոխվել ֆրանսիացու վերջին մեկնաբանություններից հետո, որը հայտարարել էր՝ «հիմա նոր մարտահրավերի իսկական ժամանակն է»։

Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Պոգբան դեռևս մտնում է մանկունիացիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի ծրագրերի մեջ։

ՄՅՈւ-ն պատճառ չունի շտապելու 26-ամյա կիսապաշտպանի վաճառքի հարցում, քանի որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Պոլը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումն է։ 2016 թվականի ամռանն անգլիական ակումբը Թուրինի «Յուվենտուսին» 105 մլն եվրո է վճարել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Յուվենտուսը»։

Share |

Լրահոս

Loading...