Փյունիկից օրեր առաջ հեռացած ֆուտբոլիստը հանդես կգա ՖԱԼ-ում (լուսանկար)

14:52 16.06.2019

Երևանի «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Դենիս Տաալայը կարիերան կշարունակի ռուսական «Տոմ» ակումբում:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:

27-ամյա ֆուտբոլիստի հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել:

Տալալայը ձմռանն էր միացել «Փյունիկին» և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հասցրել էր դառնալ 2 գոլի հեղինակ՝ մասնակցելով 14 խաղի:

Տալալայը «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի 2018/19 առաջնության արծաթե մեդալները:

Share |

Լրահոս

Loading...