Ռեալը պատրաստ է վաճառել Վասկեսին և վարձակալությամբ տալ Դիասին

15:39 16.06.2019

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է առաջարկներ լսել հարձակվող Լուկաս Վասկեսի տրանսֆերի և կիսապաշտպան Բրահիմ Դիասի վարձակալության շուրջ, հայտնում է Marca-ն:

Սպասվում է, որ Վասկեսի խաղաժամանակը կնվազի հարձակվող Ռոդրիգոյի և Էդեն Ազարի տեղափոխություններով պայմանավորված:

Չնայած նրան, որ 27-ամյա իսպանացին ցանկանում է մնալ «Ռեալում»: Մադրիդյան ակումբը դեռևս մտադիր չէ վաճառել Դիասին: «Ռեալի» ղեկավարները ցանկանում են, որ 19-ամյա կիսապաշտպանը հաջորդ մրցաշրջանում 40 հանդիպման մասնակցի, բայց քիչ հավանական է, որ նա կարող է այս ցուցանիշին հասնել «սերուցքայինների» կազմում:

2018/19 մրցաշրջանում Լուկասը 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել իսպանական Պրիմերայում անցկացրած 31 խաղում, իսկ Բրահիմն իր կատիվում 1 գոլ և 1 գոլային փոխանցում է գրանցել 9 խաղում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Նապոլի» տեղափոխությանը՝ վարձակալության հիմունքներով:   

Share |

Լրահոս

Loading...