Ամերիկայի Գավաթ. Արգենտինան մեկնարկում է պարտությամբ (տեսանյութ)

10:01 16.06.2019

Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը մրցեց Կոլումբիայի հավաքականի հետ։

Հանդիպումը տեղի ունեցավ Սալվադորի «Արենա Ֆոնտե Նովա-Օտավիու Մանգաբեյրա» ստադիոնում և ավարտվեց կոլումբացիների հաղթանակով՝ 2:0:

Հաշիվը բացվեց 71-րդ րոպեին, աչքի ընկավ Ռոխեր Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց Խամես Ռոդրիգեսը: 15 րոպե անց Կոլումբիայի հավաքականի առավելությունը Հեֆերսոն Լերմայի փոխանցումից մեծացրեց Դուվան Սապատան։ Երկու գոլերի հեղինակներն էլ դուրս էին եկել փոխարինման։

Կոլումբիան, հաղթելով արգենտինացիներին, B խմբում երեք միավորով զբաղեցրեց առաջատարի դիրքը:

Հաջորդ տուրում՝ հունիսի 20-ին, Կոլումբիան կհանդիպի  Քաթարի հետ, իսկ Արգենտինան, նույն օրը կխաղա Պարագվայի հավաքականի հետ:

 

Share |

Լրահոս

Loading...