Աթլետիկոն խոշոր գումար է պատրաստել Սպորտինգի ֆուտբոլիստի համար

23:46 16.06.2019

Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրվում է Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Բրունու Ֆերնանդեշի ծառայություններով: Այս մասին հայտնում է A Bola-ն:

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը 50 մլն եվրո է պատրաստել խաղացողի համար: Գումարի չափը կարող է աճել ևս 10 մլն եվրոյով՝ բոնուսների հաշվին:

Նախկինում նշվում էր, որ Ֆերնանդեշը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, սակայն անգլիական ակումբը հերքել էր այս տեղեկությունը:

Share |

Լրահոս

Loading...