Բավարիան ցանկանում է վարձակալել Բեյլին

12:38 16.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացնել «Բավարիայում»:

The Sun-ի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը ցանկանում է վարձակալել ուելսցուն և փոխարինել ավելի վաղ ակումբից հեռացած Արյեն Ռոբենին և Ֆրանկ Ռիբերիին:

Նշվում է, որ «Բավարիան» պատրաստ է Բեյլին վճարել նույն աշխատավարձը, ինչ նա ստանում է «Ռեալում», այսինքն՝ տարեկան մոտ 20 մլն եվրո:

Անցած մրցաշրջանում Բեյլն անցկացրել է 42 հանդիպում, խփել է 14 գոլ, կատարել է 6 արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...