Կոուտինյոն հնարավոր է տեղափոխվի Անգլիա

11:33 16.06.2019

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կարող է շարունակել Անգլիայի առաջնությունում: 

Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը։ Հավանական տրանսֆերի գլխավոր բացասական կողմը անգլիական թիմի կազմում բրազիլացու դիրքում խաղացող ֆուտբոլիստների առկայությունն է:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Կոուտինյոյին իրենց շարքերում ցանկանում են տեսնել ֆրանսիական ՊՍԺ-ում:

Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկայի խմբային փուլի առաջին խաղում Բրազիլիան վստահ՝ 3-0 հաղթանակ տարավ Բոլիվիայի նկատմամբ: Կոուտինյոն այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ։

Հավելենք նաև, որ ֆուտբոլիստը 145 միլիոն եվրոյով «Բարսելոնա» է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլից» 2018-ի հունվարին։ Նախորդ մրցաշրջանում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ՝ մասնակցելով 54 հանդիպման: 

Share |

Լրահոս

Loading...