Golden Boy. Հրապարակվել է հավակնորդների ցանկը

22:26 16.06.2019

Tuttosport պարբերականը հրապարակել է 2019 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը հավակնող խաղացողների ցանկը։

Golden Boy-ի մրցանակակրի տարիքը չպետք է գերազանցի 21-ը, նա պետք է հանդես գա Եվրոպայի բարձրագույն դիվիզիոնի առաջնություններից մեկում։ 

100 հոգուց բաղկացած ցանկում հայտնվել են Մատեյս դե Լիգտը («Այաքս»), Վինիսիուսը, Անդրեյ Լունինը (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Մատեո Գենդուզին («Արսենալ»), Կալում Հադսոն-Օդոին («Չելսի»), Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ»), Կայ Հավերցը («Բայեր»), Մոյզե Կինը («Յուվենտուս»), Ջանլուիջի Դոնարուման («Միլան»)։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Golden Boy մրցանակը ստացել է Մատեյս դե Լիգտը։

Share |

Լրահոս

Loading...