Ազար. Ֆուտբոլը սիրել եմ Զիդանի շնորհիվ

14:41 16.06.2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին:

«Զիդանի շնորհիվ ես սիրել եմ ֆուտբոլը։

Չնայած նրան, որ ապրում էի Բելգիայում, նրա պատճառով աջակցում էի Ֆրանսիայի հավաքականին։ Նրա հետ կապված առաջին հիշողությունը «Բայերի» դարպասը խփած գոլն է:  Այժմ ես կաշխատեմ նրա ղեկավարությամբ, դա առանձնահատուկ զգացողություններ է առաջացնում», - Ազարի խոսքը մեջբերում է Marca-ն։ 

Ազարը նկատի ունի Զիդանի գոլը Չեմպիոնների լիգայի 2001/02 եզրափակիչում: 2009 թվականին այդ գոլը The Guardian-ի վարկածով լավագույնն էր ճանաչվել մրցաշարի պատմության մեջ։ 

Share |

Լրահոս

Loading...