Աբրամովիչը Լեմպարդին հատուկ պայմանով հրավիրում է Չելսի

19:31 16.06.2019

«Դերբի Կաունտիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է տեղափոխվել «Չելսի»:

Լոնդոնայն ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը նախորդ շաբաթ զանգահարել է 40-ամյա անգլիացուն ու վստահեցրել, որ անկախ գրանցած արդյունքներից, Լեմպարդը նվազագույնը երկու տարի աշխատելու հնարավորություն կստանա: Այս մասին գրում է Sunday Times-ը:

Նշվում է, որ այդ խոսակցությունից հետո մարզիչը տվել է իր համաձայնությունը: Լոնդոնցիները պետք է «Դերբիին» 4 մլն ֆունտ վճարեն որպես փոխհատուցում:

Հավելենք, որ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնն այսօր լքել է Մաուրիցիո Սարին՝ տեղափոխվելով «Յուվենտուս»:

Share |

Լրահոս

Loading...