Լիվերպուլը երկու ֆանտաստիկ առաջարկ է ստացել Սալահի համար

13:09 16.06.2019

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող եգիպտացի Մուհամեդ Սալահը հայտնվել է գրանդների ուշադրության կենտրոնում:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Յուվենտուսը»: Երկու ակումբներն էլ 27-ամյա եգիպտացու համար առաջարկել են 170 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստը որոշել է չհեռանալ Անգլիայից: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:

Եգիպտացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Սալահը 52 խաղում խփել է 27 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...