Մեսսի. Բողոքելու ժամանակը չէ

10:46 16.06.2019

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Կոլումբիայի հետ խաղում կրած պարտությունը (0:2):

«Կարծում եմ՝ այս խաղում դրական պահեր կային։ Բողոքելու ժամանակը չէ։ Մենք պետք է առաջ նայենք և  կենտրոնանանք առաջիկա խաղերի վրա։

Կոլումբացիները լավ էին վերահսկում գնդակը, բայց գոլային պահեր չէին ստեղծում։ Սակայն, երբ երկրորդ խաղակեսում մենք ավելացրեցինք, նրանք  գոլի հեղինակ դարձան։ Կոլումբիայի հավաքականը աչքի ընկավ այն ժամանակ, երբ մենք ցուցադրում էինք մեր լավագույն խաղը։ Մենք հետևություններ կանենք և կշարունակենք կենտրոնանալ սեփական խաղի վրա։

Դժվար  է մրցաշարը պարտությամբ սկսելը,  բայց եթե կարողանանք հաղթել Պարագվային, նորից կմտնենք պայքարի մեջ», - Մեսսիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...