Նադալ. Համացանցում գրեթե չեմ կարդում իմ մասին

13:48 16.06.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պատմել է մամուլի նկատմամբ վերաբերմունքի և հանրային տարածքում իր պահվածքի մասին:

- Ես համացանցում գրեթե չեմ կարդում իմ մասին։ Երբեմն ես կարող եմ դիտել վերնագրերը և կարդալ մի քանի հոդվածներ: Անկախ նրանից, թե ամեն ինչ լավ է, թե վատ, ես միշտ նույն կերպ եմ վարվում։ Ճանաչումը լավագույն բաներից մեկն է, որ հնարավոր է ստանալ։ Այնպես որ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ-ներին աջակցության համար: Ինձ միշտ պարկեշտ են վերաբերվել։ Իմ կարիերայի ընթացքում եղել են մարդիկ, ովքեր իմ մեջ սերմանել են ճիշտ կրթություն և դրանով օգնել են ինձ խուսափել հոգեբանական խնդիրներից։ Լավ է, որ ես բավականաչափ համեստություն ունեի, որպեսզի հարգանքով լսեմ այն, ինչ ասում են։

- Համեստությունը «Ռոլան Գարոսի» 12 տիտղոս նվաճելու միակ միջո՞ցն է:

- Երևի այո։ Ես միակն եմ, ով դա արել է։ Իհարկե, կան նաև այլ եղանակներ հաջողության հասնելու: Պատմության մեջ ոչ բոլոր լավագույն մարզիկներն են նույնքան համեստ եղել։

Հիշեցնենք, որ այս տարի Նադալը 12-րդ անգամ հաղթեց «Ռոլան Գարոսում»՝ եզրափակչում հաղթելով ավստրիացի Դոմինիկ Տիմին:

Share |

Լրահոս

Loading...