Պոգբան հայտարարել է Մանչեսթեր Յունայթեդից հեռանալու մասին

14:24 16.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է ակումբից հեռանալու մասին: 
 
«Ես երեք տարի անցկացրեցի Մանչեսթերում, այստեղ լավ և վատ պահեր ունեի, ինչպես բոլորը։  
 
Անցած մրցաշրջանում ինձ հետ տեղի ունեցած ամեն ինչից հետո, կարծում եմ, որ ժամանակն է փորձեմ ուժերս այլ վայրում։ Հիմա հարմար ժամանակն է», - ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Mirror-ը:
 
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել «Ռեալի» և ՊՍԺ-ի կողմից ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվելու մասին:
Share |

Լրահոս

Loading...