ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրվել Կոուտինյոյի ծառայություններով

18:40 16.06.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ն չի հրաժարվում «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին գնելու մտքից: Այս մասին գրում է Diario Sport-ը:

Փարիզյան ակումբը պահպանում է հետաքրքրությունը, չնայած այն բանի, որ ակումբից հեռացել է սպորտային տնօրեն Անտերու Էնրիկեն: Նրան փոխարինել է Լեոնարդոն: Նախկինում նշվում էր, որ փարիզցիները կարող են վարձակալել բրազիլացուն:

Ավարտված մրցաշրջանում Կոուտինյոն Լա Լիգայում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով  5 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...