ՊՍԺ-ի նախագահ․ Այլևս չեմ ցանկանում աստղերի կողմից անլուրջ վերաբերմունք տեսնել

21:23 16.06.2019

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ակումբը պատրաստ է հրաժարվել աստղային ֆուտբոլիստների ծառայություններից, եթե նրանք չեն ցանկանում ինչպես հարկն է կատարել իրենց աշխատանքը։

«Ֆուտբոլիստները պետք է իրենց պարտականությունները կատարեն այժմ ավելի շատ, քան նախկինում։ Նրանք պետք է աշխատանքի նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունք ունենան։ Պետք է նախկինի համեմատ ավելի շատ աշխատեն։ Նրանք ՊՍԺ-ում չեն պարզապես զվարճանալու համար։ Եթե որևէ մեկը համաձայն չէ այս տեսակետի հետ, խնդրեմ՝ դռները բաց են․․․ Ես այլևս չեմ ցանկանում աստղերի կողմից նման անլուրջ վերաբերմունք տեսնել»,- Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերել է France Football-ը։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊՍԺ-ի նախագահն առաջնահերթ նկատի ունի Նեյմարին և Կիլիան Մբապեին, որոնց համար ակումբը հսկայական գումարներ է վճարել «Բարսելոնային» և «Մոնակոյին»։ Չի բացառվում, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այս ֆուտբոլիստները հեռանան փարիզյան ակումբից։

Share |

Լրահոս

Loading...