Սարիի հայր․ Մաուրիցիոն չգիտի, թե երբ Չելսին բաց կթողնի իրեն

00:44 16.06.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հայրը՝ Ամերիգոն, պատմել է, թե ինչ է մտածում որդու՝ Թուրինի «Յուվենտուսը» գլխավորելու մասին։ 

«Սարիին դեռ բաց չեն թողնում «Չելսիում»։ Նա ևս չգիտի, թե երբ դա տեղի կունենա։ Հուսով եմ, որ Մաուրիցիոն կվերադառնա Իտալիա»,-60-ամյա մասնագետի հոր խոսքերն է մեջբերում Football Italia-ն։ 

Հիշեցնենք, որ Sky Sports Italia-ի հաղորդմամբ՝ Սարին պայմանագիր է համաձայնեցրել «Յուվենտուսի» հետ 2+1 ձևաչափով։ 

«Չելսիի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Ֆրենկ Լեմպարդն է։ 

Share |

Լրահոս

Loading...