Հայտնի է, որքան աշխատավարձ կստանա Սարին Յուվենտուսում

20:35 16.06.2019

Իտալացի լրագրող Նիկոլո Չեկարինին հայտնել է, թե որքան աշխատավարձ կստանա Մաուրիցիո Սարին «Յուվենտուսում»:

Ըստ աղբյուրի՝ Սարիի տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո: Համապատասխանաբար նա երեք տարվա համար կվաստակի 18 մլն եվրո:

Սարին «ծեր սինյորայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին: 60-ամյա մասնագետի վերջին ակումբը Լոնդոնի «Չելսին» էր, որտեղ աշխատել է մեկ մրցաշրջան: Անգլիայում մեկ տարվա ընթացքում Սարին հասցրեց թիմի հետ նվաճել Եվրոպա Լիգայի գավաթը:

Share |

Լրահոս

Loading...