US Open-ում մտադիր են թույլատրել մարզիչների հուշումները

21:42 16.06.2019

Թենիսի հնագույն սկզբունքներից մեկը շուտով կարող է կորցնել իր ուժը։

Ինչպես գիտեք, կորտում թենիսիստներն անձամբ պետք է որոշումներ կայացնեն, իսկ մարզիչների հուշումներն արգելված են։ Grand Slam շարքի չորրորդ մրցաշարի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության կազմակերպիչները մտադիր են վերջ դնել այս կանոնին արդեն առաջիկա խաղարկությունում։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Ավելի վաղ Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնությունների որակավորման փուլում թույլատրվել են մարզիչների հուշումները, իսկ հիմնական մրցումներում՝ ոչ։ Այժմ US Open-ում ցանկանում են հուշումները թույլատրելի դարձնել նաև հիմնական փուլում, իսկ Australian Open-ը, ամենայն հավանականությամբ, կհետևի այս օրինակին։

Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ Grand Slam շարքի բոլոր 4 մրցաշարերի կազմակերպիչներն այս թեմայի շուրջ քննարկումներ են ունեցել «Ռոլան Գարոսի» ժամանակ։ «Ռոլան Գարոսի» և Ուիմբլդոնի կազմակերպիչները դեմ չեն արտահայտվել, սակայն, ամենայն հավանականությամբ, կշարունակեն հավատարիմ մնալ ավանդույթներին։

Հիշեցնենք, որ US Open-2018-ի ժամանակ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հուշում էր ստացել մարզիչ Պատրիկ Մուրատողլուից, ինչն էլ սկանդալի առիթ էր դարձել։

Share |

Լրահոս

Loading...