Արոնյան. Տիգրան Պետրոսյանի եզակիությունը ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին

17:34 17.06.2019

Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակն է: Այս կապակցությամբ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում:

«Խաղացողի բացարձակ առեղծված, ով հավասարապես տաղանդավոր էր խաղի բոլոր բնագավառներում, բայց նախընտրում էր մի տեսակ քնկոտ խաղ ցուցադրել, ապա պայթեցնել այն հանկարծակիի բերելով զգոնությունը կորցրած մրցակիցներին: Չափազանց մրցունակ և միևնույն ժամանակ պրագմատիկ: Նրա եզակիությունը ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին:

Պետրոսյանի հետ կապված իմ առաջին հիշողություններից մեկը այն է, որ, վերադառնալով Պիոներների պալատից, մայրիկին պատմեցի, որխաղացել եմ Պետրոսյանի նման, քանի որ Անգլիական սկզբնախաղով էի սկսել: Ես 9 տարեկան էի և ինչպես դասարանից շատերը Երկաթե Տիգրանի " Стратегия надежности" գիրքի հպարտ սեփականատերերից էի»,- գրել է Արոնյանը:

Share |

Լրահոս

Loading...