Ստավանգերի մրցաշարում Արոնյանը գրավել է 2-րդ հորիզոնականը

12:00 17.06.2019

Ավարտվել է Norway Chess Classic մրցաշարը, որին մասնակցում էին 10 ուժեղագույն շախմատիստներ:

Մրցաշարն անցկացվում էր յուրօրինակ ձևաչափով: Դասական շախմատի պարտիայում հաղթանակի համար տրվում էր 2 միավոր, իսկ եթե պարտիան ավարտվում էր ոչ-ոքի արդյունքով, ապա նշանակվում էր արմագեդոն, որտեղ սպիտակներին տրվում էր 10 րոպե, իսկ սևերին՝ 7, սակայն ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթանակը շնորհվում էր սևերին:

Առաջին անգամ նման ձևաչափով անցկացվող մրցաշարում հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով վաստակեց 13.5 միավոր:

Արոնյանը Կարլսենին զիջեց 3 միավորով և գրավեց 2-րդ հորիզոնականը:

Արոնյանի պես 10.5 միավոր վաստակած Յու Յանգին դարձա երրորդը.

Share |

Լրահոս

Loading...