Բանանցը վերսկսել է մարզումները

14:27 17.06.2019

15-օրյա հանգստից հետո «Բանանցը» վերսկսել է մարզումները:

Իլշատ Ֆայզուլինի թիմը նախապատրաստվում է Եվրոպա լիգայի խաղարկությանը, որում պայքարը կսկսի որակակավորման առաջին փուլից: Թիմն այդ փուլի իր մրցակցին կիմանա վաղը` հունիսի 18-ին կայանալիք վիճակահանության արդյունքում:

Հայաստանի ավարտված առաջնությունում «Բանանցը» բրոնզե մեդալները նվաճեց` 32 խաղից հետո վաստակած 52 միավորով ու իրավունք ստացավ մասնակցելու եվրագավաթային մրցաշարին:

«Բանանցի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է առաջին մարզման լուսանկարներն ու տեսանյութը`

Share |

Լրահոս

Loading...