Մխիթարյանը հյուրընկալվել է 11-ամյա ֆուտբոլասեր Էդուարդին (տեսանյութ)

12:41 17.06.2019

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է 11-ամյա Էդուարդին:

Էդուարդը, որի երազանքը ֆուտբոլիստ դառնալն է, դեռ մեկ տարի առաջ «Միկա» ֆուտբոլային ակումբում դարպասապահ է եղել, սակայն 1 տարի առաջ հայտնաբերված քաղցկեղի պատճառով առժամանակ դադար է տվել ֆուտբոլային կյանքին:

«Հաճելի էր այցելել քեզ, սիրելի Էդուարդ: Հաջորդ մարտահրավերը կլինի ֆուտբոլային դաշտում: Շուտով լավագույն մարզավիճակդ հավաքիր և դարձիր անկասելի»,- գրել է Մխիթարյանը Թվիթերի իր միկրոբլոգում: 

Տեսանյութն` այստեղ:

Share |

Լրահոս

Loading...