Ամեն ինչ կանեմ Մինսկից ոսկե մեդալով վերադառնալու համար․ Ֆերդինանդ Կարապետյան

09:28 17.06.2019

Ձյուդոյի Եվրոպայի 2018 թվականի չեմպիոն , 27-ամյա Ֆերդինանդ Կարապետյանն առաջին անգամ է մասնակցելու Եվրոպական խաղերին։ Նպատակը մեկն է՝ կրկնել նախորդ տարվա հաջողությունը եվրոպական մրցաասպարեզում։

Հայ ձյուդոիստը, որն ապրիլին Անթալիայում կայացած Գրան Պրիի մրցաշարում ոտքի վնասվածք էր ստացել, աստիճանաբար ապաքինվել է ու այժմ լավ մարզումներ է անցկացնում․

«Վատ մարզավիճակում չեմ։ Փառք Աստծո ապաքինվեցի վնասվածքից ու հիմա ուսումնամարզական լավ հավաք եմ անցկացնում։  Մարզվում եմ ազատ ոճայինների հետ, որպեսզի պահպանեմ լավ մարզավիճակս մինչև ձյուդոիստները կժամանեն։ Ամեն ինչ լավ է։

Օլիմպավանում հիանալի պայմաններ են լավ նախապատրաստություն անցնելու համար, պատրաստվում ենք ու մտածում միայն ոսկե մեդալ նվաճելու մասին»,- հավաստիացնում է առաջատար մարզիկը։

Ֆերդինանդ Կարապետյանը, որը Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի այս մարզաձևում, ասում է՝ Մինսկ է գնում ոսկու հետևից․

«Ամեն ինչ կանեմ Մինսկից ոսկե մեդալով վերադառնալու համար։ Անցած տարի դարձա Եվրոպայի չեմպիոն, ու հիմա ցանկանում եմ հաստատել դա»։

Հիշեցնենք՝ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերում ձյուդոյի մրցումային օրերն են հունիսի 22-25-ը: 

Share |

Լրահոս

Loading...