ՀՖՖ-ն` Գեղարքունիքի մարզում. Կարմիրգյուղում խաղադաշտ է կառուցվում (տեսանյութ)

11:31 17.06.2019

ՀՖՖ-ի՝ մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակում խաղադաշտի կառուցման աշխատանքներ են իրականացվում Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղում:

ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վայոց Ձորի մարզի 10 համայնքներում շինաշխատանքների ավարտից հետո իրենք կուղևորվեն Գեղարքունիքի մարզ, որտեղ ևս Ֆուտբոլային ենթակառուցվածքների թարմացման, նորերը ստեղծելու խիստ կարիք կա:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը տեսանյութ է հրապարակել` ցույց տալով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Կարմիրգյուղում:

Share |

Լրահոս

Loading...