Վենետիկում այսօր Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքն է

14:44 17.06.2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դստեր՝ Բեթիի հետ:

Ըստ տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը կայանալու է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:

Նախորդ տարվա աշնանը մամուլում տեղեկություններ էին հայտնվել զույգի նշանադրության մասին, իսկ նրանց հարաբերությունների մասին խոսել սկսել էին 2018-ի ամռանից:

Share |

Լրահոս

Loading...