Ֆեդերեր. Խոտի վրա կարող եմ թելադրել իմ կանոններն այնպես, ինչպես Նադալն անում է գրունտի վրա

11:10 17.06.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Հալլեի (Գերմանիա) մրցաշարի մեկնարկից առաջ խոսել է խոտածածկ մրցաշարերում իր հնարավորությունների մասին:

«Նախորդ մրցաշրջանների հետ համեմատած, այս անգամ ավելի քիչ ժամանակ եմ ունեցել խոտածածկ մրցաշարերին պատրաստվելու համար: 2017 և 2018 թվականներին չեմ մասնակցել գրունտային մրցաշարերի և կարողացել եմ հանգիստ պատրաստվել; Ամեն դեպքում, չեմ ասի, թե նախապատրաստության հետ կապված անվստահություն եմ զգում:

Խոտածածկ մրցաշարերն ընդգծում են իմ ուժեղ կողմերը և գուցե նաև թաքցնում թույլերը: Ես կարող եմ խաղալ այնպես, ինչպես ցանկանում եմ: Կարող եմ թելադրել իմ կանոնները: Հավանաբար, Ռաֆան էլ իրեն այդպես զգում է գրունտի վրա: Տարբեր մրցակիցներիս համար տարբեր տակտիկաներ ունեմ: Դա հավելյալ ինքնավստահություն է հաղորդում»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է ATP- պաշտոնական կայքը:

Հավելենք, որ Հալլեի մրցաշարի մեկնարկային խաղում Ֆեդերերը մրցելու է ավստրալացի Ջոն Միլմանի հետ:

Share |

Լրահոս

Loading...