Պոդոլսկին հիվանդանոցից լուսանկար է հրապարակել՝ վիրակապած գլխով

10:02 17.06.2019

Ճապոնական «Վիսել Կոբեի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին լուսանկար է հրապարակել հիվանդանոցից․ գերմանացի ֆուտբոլիստի գլուխը վիրակապված է։

Հունիսի սկզբին Պոդոլսկին տեղափոխվել էր Ճապոնիայի հիվանդանոցներից մեկը՝ ծանր գրիպով։ Ավելի ուշ, բարդությունների պատճառով, ֆուտբոլիստը Քյոլնում ականջի վիրահատության էր ենթարկվել։

34-ամյա ֆուտբոլիստն այսօր կիսվել է հիվանդանոցում արված լուսանկարով և գրել․

«Ողջույն բոլորին, ես պարզապես ցանկացա կարճ հայտարարություն անել։ Ես բարեհաջող վիրահատվել եմ, ու հիմա իմ վերականգնման համար որոշ ժամանակ կպահանջվի։ Հուսով եմ՝ ավելի լավ կլինել։ Մի՛ մոռացեք, որ ես միշտ մարտիկ եմ եղել։ Շնորհակալ եմ բժիշկ Սիմոն Պրոյսի հիանալի թիմին։ 

Ձեր Լուկաս»,- գրել է Պոդոլսկին։

Ֆուտբոլիստը 2017 թվականի ամառվանից է հանդես գալիս «Վիսել Կոբեում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբի կազմում 8 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...