Սուարես. Շատ հաճելի է հաղթանակով մեկնարկելը

10:31 17.06.2019

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը սոցիալական ցանցում կիսվել է էմոցիաներով Ամերկայի Գավաթի առաջին տուրում Էկվադորի նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0):

Հանդիպումն ավարտվել է ուրուգվայցիների` 4:0 հաշվով հաղթանակով: Մեկական գոլ իրենց ակտիվում գրանցել են Նիկոլաս Լոդեյրոն ,Էդինսոն Կավանին ու Սուարեսը, իսկ Էկվադորի պաշտպան Արտուրո Մինան ինքնագոլի հեղիակ է դարձել:

«Շատ հաճելի է սկսել հաղթանակով ու որպես մեկ թիմ»,- գրել է Սուարեսը «Թվիթերում»:

Ուրուգվայն այս հաղթանակից հետո գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը 3 միավորով: Հաջորդ տուրում թիմը կմրցի Ճապոնիայի հետ հունիսի 21-ին, իսկ Էկվադորի հավաքականը հաջորդ օրը կխաղա Չիլիի հետ:

Share |

Լրահոս

Loading...