Դանի Ալվես. Բրազիլիան չի թուլացել առանց Նեյմարի

10:16 17.06.2019

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ ազգային հավաքականը ավելի թույլ չի դարձել հարձակվող Նեյմարի բացակայության պատճառով:

«Մենք պարտավոր ենք ապացուցել, որ արժանի ենք հրավիրվել հավաքական: Բոլոր խաղացողները ներկայացնում են մի թիմ, որը հարգում են ամբողջ աշխարհում։ Իհարկե, երբ Նեյմարի պես ֆուտբոլիստ ունես, դու մի քիչ ավելի ուժեղ ես դառնում։ Բայց առանց նրա թիմն ավելի թույլ չի դառնում»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք է ստացել Քաթարի հետ հանդիպման ժամանակ և բաց է թողնելու Ամերիկայի գավաթը, որտեղ  Բրազիլիան խմբային փուլի առաջին տուրում վստահ հաղթանակ տարավ Բոլիվիայի ընտրանու նկատմամբ 3-1 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...