Չեմպիոնների լիգա. Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները

23:10 17.06.2019

Վաղը՝ հունիսի 18-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Պայքարն այս փուլից է սկսելու նաև Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան»: Վարդան Մինասյանի թիմը վաղը կիմանա իր առաջիկա մրցակցին:

Մեր չեմպիոնի հնարավոր մրցակիցներն են՝

«Աստանա» (Ղազախստան)

«Լուդոգորեց» (Բուլղարիա)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

«Շկենդիա» (Մակեդոնիա)

«ԱԻԿ» (Շվեդիա)

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով «Արարատ-Արմենիան» վերջին տուրում 1 միավորով շրջանցեց «Փյունիկին» և Բարձրագույն խմբում հանդես գալու առաջին իսկ տարում հաղթեց չեմպիոնի տիտղոսը:

Share |

Լրահոս

Loading...