Արսենալը մերժել է Միլանի առաջարկն ու իր պահանջները թելադրել

13:03 17.06.2019

Ուրուգվայի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան, որն ավելի վաղ հայտարարել էր ակումբը փոխելու ցանկության մասին, հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում:

Sky Sports-ին հայտնի է դարձել, որ իտալական ակումբի ղեկավարությունը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու նախնական առաջարկ է արել «զինագործներին», սակայն մերժում է ստացել:

«Արսենալի» ղեկավարությունը չի ցանկանում հրաժարվել Տորեյրայի ծառայություններից և միայն շահավետ առաջարկի դեպքում է պատրաստ բանակցություններ վարել:

«Արսենալը» Տորեյրայի համար «Միլանից» պահանջել է Ֆրանկ Կեսյեի տրանսֆերը և 50 միլիոն եվրո: Հաղորդվում է, որ «Արսենալի» պահանջները խոչընդտում են գործարքի կայացմանը, քանի որ «Միլանը» պատրաստ չէ նման շռայլություն թույլ տալ:

Share |

Լրահոս

Loading...