Աղբ. Բեյլի գործակալի արձագանքը` ֆուտբոլիստի` Բավարիա տեղափոխվելու լուրերին

22:50 17.06.2019

Ջոնաթան Բարնեթը` Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի գործակալը, հերքել է լուրերն այն մասին, թե իր հաճախորդը կարող է վարձավճարով տեղափոխվել «Բավարիա»։

««Բավարիան» ոչ մի քայլ չի ձեռնարկել Բեյլի տրանսֆերի վերաբերյալ։ Այդ լուրերը աղբ են», - Բարնեթի խոսքերն է մեջբերել ESPN-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ցանկանում է ազատվել Բեյլից, որը թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է (17 միլիոն եվրո տարեկան)։

Ավարտված մրցաշրջանում 29-ամյա Բեյլը «Ռեալի» կազմում 42 հանդիպման է մասնակցել` դառնալով 14 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Արքայական ակումբի» հետ Բեյլի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։ Տրանսֆերային պատուհանում այս պահին Բեյլն արժե 60 միլիոն եվրո։

Share |

Լրահոս

Loading...