Բարտոմեու. Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ չենք վարում

16:31 17.06.2019

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ աշխատում են «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը գնելու ուղղությամբ:

«Մենք արդեն ասել ենք, որ ոչ մեկի հետ չենք բանակցում: Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ որևէ բանակցություն չի եղել: Առաջիկա օրերին և շաբաթներին կհետևենք տրանսֆերային շուկայի իրադարձություններին»,- Բարտոմեուի խոսքը մեջբերել է Sport.es-ը:

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Գրիզմանն ակումբային մակարդակում մասնակցել է 48 հանդիպման, դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Գրիզմանի՝ «Աթլետիկոյի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը, սակայն ֆուտբոլիստն արդեն հայտարարել է ակումբը փոխելու մտադրության մասին:

Share |

Լրահոս

Loading...