Բարսելոնան և Վալենսիան կարող են փոխանակվել դարպասապահներով

19:10 17.06.2019

«Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ հեռանա ակումբից։

Ինչպես տեղեկացնում է football espana-ն, «Բարսելոնան» և «Վալենսիան» կարող են փոխանակվել դարպասապահներով։ Կատալոնական ակումբը հոլանդացի դարպասապահի փոխարեն «Կամպ Նոու» կարող է տեղափոխվել «չղջիկների» դարպասապահ Նետուն։

Հաղորդվում է, որ կողմերը արդեն իսկ սկսել են բանակցությունները։ Երկու թիմերն էլ հետաքրքրված են գործարքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Յասպեր Սիլեսենը հրապարակայնորեն հայտարարել էր ակումբը փոխելու մտադրության մասին։ «Բարսելոնայի» դարպասապահը թիմի դարպասը նախորդ մրցաշրջանում պաշտպանում էր միայն Կոպա դել Ռեյի խաղերում։

Share |

Լրահոս

Loading...