Մ19-Եվրո 2019 չեմպիոնական գավաթը շրջել է ողջ Հայաստանով

12:30 17.06.2019

Ապրիլի 15-ին՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվել է մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքի մեկնարկը:

Մրցաշարն անցկացվել է առաջնության չեմպիոնական գավաթի շրջագայության (trophy tour) շրջանակում` հաշվի առնելով այն, որ այս մրցաշարը Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է:

Երկու ամսվա ընթացքում գավաթը շրջել է Հայաստանի բոլոր մարզերով:

Հունիսի 15-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է մրցաշարի եզրափակիչը: Հաղթող է ճանաչվել Շիրակի մարզը ներկայացնող Անուշավան գյուղի թիմը, Արարատի մարզի Վեդի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր թիմը եզրափակել է լավագույն եռյակը:

Share |

Լրահոս

Loading...