Աղբյուր․ Լեմպարդը երեք տարվա պայմանագիր կկնքի Չելսիի հետ

22:06 17.06.2019

Լոնդոնի «Չելսին» շուտով նոր մարզիչ կունենա։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, Ֆրենկ Լեմպարդը մոտ օրերս գլխավորելու է «Չելսին»։ Անգլիացի նախկին ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքելու «կապույտների» հետ։ Գալիք մի քանի օրերի ընթացքում «Չելսին» պաշտոնական առաջարկով կդիմի «Դերբիին»՝ Լեմպարդի ներկայիս ակումբին։ Հաղորդվում է, որ լոնդոնցիները 4 միլիոն ֆունտ ստերլինգ են վճարելու «Դերբիին» Լեմպարդի տեղափոխումը իրականացնելու համար։

Ֆրենկ Լեմպարդը «Դերբիում» իր առաջին մրցաշրջանում թիմին դուրս է բերել Championship-ի փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ, որտեղ անգլիացի մասնագետի սաները 1-2 հաշվով զիջեցին «Ասթոն Վիլային»։ Վերջիններս երեք տարվա դադարից հետո վերադարձան Անգլիայի Պրեմիեր լիգա։

Հիշեցնենք, որ երեկ Մաուրիցիո Սարին պաշտոնապես տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս» «Չելսիում» մեկ տարի աշխատելուց հետո։ 

Share |

Լրահոս

Loading...