Անհեթեթություն․ Բենֆիկան հերքել է Ֆելիշի՝ Աթլետիկո տեղափոխվելու մասին լուրերը

20:52 17.06.2019

«Բենֆիկայի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում վերջին ժամերին շրջանառվող այն լուրերին, թե իբր Ժոաո Ֆելիշը 120 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է Մադրիդի «Աթլետիկո»։

Պորտուգալական ակումբը անհեթեթություն է որակել Ֆելիշի՝ «Աթլետիկո» տեղափոխվելու մասին լուրերը։ Լիսաբոնցիները հայտարարել են, որ Ֆելիշի տրանսֆերի համար ակումբը որևէ թիմի հետ ներկա պահին բանակցություններ չի վարում։ Ակումբը չի ժխտել, որ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 120 միլիոն եվրո։

Պաշտոնական հայտարարության մեջ «Բենֆիկան» նաև նշել է, որ այն լուրերը, թե իբր գործարքից ֆուտբոլիստի գործակալ ժորժե Մենդեշը 30 տոկոս միջնորդավճար է ստանալու, ևս կեղծ և անհեթեթ տեղեկություններ են։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ 19-ամյա պորտուգալացին Մադրիդում է և շուտով պայմանագիր է կնքելու «Աթլետիկոյի» հետ։  

Share |

Լրահոս

Loading...