Աստղաբաշխական գին. 19-ամյա Ժոաու Ֆելիշը բուժզննում է անցնում Մադրիդում

17:03 17.06.2019

«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը մոտ է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվելուն:

Ըստ Record-ի տեղեկությունների՝ 19-ամյա պորտուգալացին ժամանել է Մադրիդ ու այսօր պայմանագիր կկնքի մադրիդիցների հետ: «Աթլետիկոն» տրանսֆերի համար կվճարի 120 մլն եվրո: Պորտուգալացու աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո:

Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Ֆելիշը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 15 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Share |

Լրահոս

Loading...