ATP Հալլե․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

19:50 17.06.2019

Այսօր մեկնարկել է ATP 500 շարքի Հալլեի մրցաշարը։ Խոտածածկ կորտերի վրա թենիսիստները շարունակում են նախապատրաստվել տարվա երրորդ Grand Slam-ին՝ Ուիմբլդոնին։ 

Մրցաշարի երրորդ համար հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը առաջին շրջանում վստահ հաղթանակ է տարել Սերբիայի ներկայացուցիչ Միոմիր Կեչմանովիչի նկատմամբ 7-6(5), 6-4 հաշով։ 

Հավելենք, որ վաղը պայքարի մեջ է մտնելու մրցաշարի առաջին համար Ռոջեր Ֆեդերերը։ 37-ամյա շվեյցարացին կարիերայի ընթացքում 9 անգամ չեմպիոն է հռչակվել Հալլեում։ 

Մեծ սաղավարտի Ուիմբլդոնի մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 1-ին։ 

Share |

Լրահոս

Loading...