Բարսելոնայի 2 ֆուտբոլիստ հայտնվել է ՄՅՈւ-ի դիտակետում

11:01 17.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հետաքրքրված է «Բարսելոնայի» միանգամից երկու կիսապաշտպանների ծառայություններով:

El Mundo Deportivo-ն հաղորդում է, որ «կարմիր սատանաների» դիտակետում են Ֆիլիպե Կոուտինյոն և Իվան Ռակիտիչը: Աղբյուրի տեղեկություններով՝ ՄՅՈւ-ն այս ֆուտբոլիստներին դիտարկում է որպես Պոլ Պոգբային փոխարինող: Վերջինս արդեն հայտարարել է, որ մտադիր է փոխել ակումբը:

Մանչեսթերյան ակումբում չեն ցանկանում բաժանվել Պոգբայից, սակայն սկսել են քննարկել իրադրության զարգացման բոլոր տարբերակները և դիտակետում պահել կատալոնացիների խաղացողներին:

Կոուտինյոյի տրանսֆերն այժմ գնահատվում է 90 միլիոն եվրո, իսկ Ռակիտիչինը՝ 40 միլիոն եվրո: Բրազիլիացին «Բարսելոնայի» հետ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր ունի, իսկ խորվաթ ֆուտբոլիստը՝ մինչև 2021 թվականը: 

Share |

Լրահոս

Loading...