Մարադոնա. Նույնիսկ Տոնգայի հավաքականը կարող է հաղթել Արգենտինային

16:20 17.06.2019

Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խաղարկության՝ Կոլումբիայի հետ խաղում ազգային թիմի կրած պարտությունը (0-2):

«Հասկանում եք, նույնիսկ Տոնգայի հավաքականը կարող է հաղթել մեզ։ Գոյություն ունի թիմի հեղինակություն, որը մենք ստեղծել ենք և պետք է պահենք:

Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը՞: Այդ մարզաշապիկը դու պետք է զգաս քո մոր պես», - ասել է Մարադոնան։

Տոնգայի թագավորությունը գտնվում է Օվկիանիայում, նրա տարածքում բնակվում է 103 252 մարդ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկրի հավաքականը 206-րդ տեղում է ։

Share |

Լրահոս

Loading...