Ֆալկաո. Քննադատությունն այն գինն է, որը Մեսսին վճարում է լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

17:21 17.06.2019

Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն խոսել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հասցեին հնչող քննադատությունների մասին:

«Երբ Մեսսին գոլ է խփում, նրանից երկրորդն են պահանջում: Երբ նա չի խփում տուգանային հարվածից, ասում են՝ հարվածը լավը չէր: Երբ Արգենտինան պարտվում է, ասում են՝ Մեսսիի մեղավորությունն է: Այս քննադատությունն այն գինն է, որը Մեսսին վճարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ լինելու համար»,- Ֆալկաոյի խոսքը մեջբերել է A Bola-ն:

Հիշեցնենք, որ Արգենտինան և Կոլումբիան հանդիպել են Ամերիկայի Գավաթի խաղարկության առաջին տուրի շրջանակում, և Ֆալկաոյի թիմը 2-0 հաշվով հաղթանակ է տոնել:

Share |

Լրահոս

Loading...