Լեյկերսը կփորձի ձեռք բերել Կավայ Լեոնարդին

12:52 17.06.2019

«Լոս Անջելես Լեյկերսում» դիտարկում են «Տորոնտո Ռեպտորսից» Կավայ Լեոնարդին ձեռք բերելու տարբերակը, եթե բասկետբոլիստը նախամրցաշրջանային փուլում հայտնվի ազատ գործակալների շուկայում: Այս մասին հաղորդում է The Ringer-ը:

Ավելի վաղ «Լեյկերսը» «Նյու Օրլեանի» հետ համաձայնություն է ձեռք բերել Էնթոնի Դևիսի տեղափոխության հարցում: Դևիսի համար «Լեյկերսը» պետք է զիջի Լոնզո Բոլին, Բրենդոն Ինգրեմին, Ջոշ Հարտին և դրաֆտի առաջին փուլի 3 ընտրություն:

Գործարքը պաշտոնապես ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ից ոչ շուտ: Այս գործարքից հետո «Լեյկերսում» կլինի 5 բասկետբոլիստ՝ Լեբրոն Ջեյմսը, Դևիսը, Կայլ Կուզման, Մորիտց Վագները և Այզեկ Բոնգան: Ակումբը կունենա 27,8-32.5 միլիոն դոլար վճարումների համար:

Share |

Լրահոս

Loading...