Ալվես. Առանց Նեյմարի Բրազիլիան չի թուլացել

13:56 17.06.2019

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է թիմակից Նեյմարի՝ Ամերիկայի Գավաթի խաղարկությանը չմասնակցելու մասին:

Հարձակվողը վնասվածքի պատճառով է բաց թողնում Բրազիլիայում անցկացվող մրցաշարին:

«Յուրաքանչյուրը, գալով Բրազիլիայի հավաքական և կրելով ազգային ընտրանու մարզահագուստը, պետք է ապացուցի, որ արժանի է դրան՝ անկախ նրանից Նեյմարը կազմո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք պետք է ապացուցենք դա, քանի որ պատմական հավաքական ենք ներկայացնում, որին հարգում են ամբողջ աշխարհում:

Երբ հավաքականում Նեյմարի նման ֆուտբոլիստ կա, շատ ավելի ուժեղ ես դառնում, սակայն առանց նրա մենք թույլ չենք դարձել: Ավելին, որոշ որակներ ավելի արտահայտիչ են դառնում»,- Ալվեսի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...