Բարսելոնան ԱՊԼ-ի գրանդին հայտնել է Դեմբելեի արժեքը

19:19 17.06.2019

«Բարսելոնայի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն հայտնվել է անգլիական գրանդի հետաքրքրությունների շրջանակում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստին գնելու մտադրություն ունի «Լիվերպուլը»։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, կատալոնացիները հայտնել են «Լիվերպուլին», որ Դեմբելեի տրանսֆերային արժեքը 90 միլիոն ֆունտ ստերլինգ է։ «Էնֆիլդից» ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։

22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2017 թվականից։ «Կապտանռնագույնների» շարքերը Դեմբելեն համալրել է Դորտմունդի «Բորուսիայից»։

«Բարսելոնայում» անհանգստացած են երիտասարդ ֆուտբոլիստի՝ շատ վնասվածքներ ստանալու հանգամանքով։ Ավարտված մրցաշրջանի զգալի մասը Դեմբելեն բաց է թողել։

Share |

Լրահոս

Loading...