Պոգբայի համար մղվող պայքարին նոր ակումբ է միանում

18:22 17.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար մղվող տրանսֆերային պայքարին նոր ակումբ է միացել։

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»։ Ֆրանսիական ակումբը ցանկանում է նոր ֆուտբոլիստ գնել, ով կուժեղացնի դաշտի կենտրոնը։

Օրեր առաջ ֆրանսիացի ֆուտբոլիստը ակնարկեց, որ ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ ՊՍԺ-ում նոր կիսապաշտպանի կարիք կլնի Ադրիան Ռաբյոյի հեռանալուց հետո, ում պայմանագրի ժամկետը լրանում է մի քանի օրից։

Պոլ Պոգբան ավարտված մրցաշրջանում 13 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում է կատարել ԱՊԼ-ի 35 խաղերում։

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը»։

Share |

Լրահոս

Loading...