Ռեալը մտադիր է մինչև հուլիսի 1-ը ձևակերպել Պոգբայի տրանսֆերը

12:14 17.06.2019

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը սկսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու վերաբերյալ աշխատանքները:

Ֆրանսիացին ավելի վաղ հայտարարել էր ակումբը փոխելու մտադրության մասին: Marca-ն գրում է, որ «Ռեալը» ցանկանում է Պոգբայի տեղափոխությունը ձևակերպել նախքան հուլիսի 1-ը, որպեսզի ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում լիովին անցնի նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը:

Պոգբային իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Միևնույն ժամանակ «Ռեալում» հասկանում են, որ բանակցությունները բարդ են լինելու: Չնայած Պոգբայի՝ ակումբը փոխելու ցանկությանը, ՄՅՈւ-ն չի ցանկանում հրաժարվել իր ֆուտբոլիստի ծառայություններից և պահանջնելու է 150 միլիոն եվրո:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում Պոգբան մասնակցել է 35 հանդիպման, դարձել է 13 գոլի (7-ը՝ 11-մետրանոցից) և 9 գոլային փոխանցման հեղինակ: Պոգբայի՝ ՄՅՈւ-ի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Share |

Լրահոս

Loading...