ՊՍԺ-ի նախագահը խոսել է Մբապեի հավանական տեղափոխության մասին

16:48 17.06.2019

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին վստահություն է հայտնել, որ հարձակվող Կիլիան Մբապեն կշարունակի ելույթները ֆրանսիական ակումբի կազմում:

«Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում կլինի մեր թիմում»,-Ալ Հելաիֆիի խոսքը մեջբերում է France Football-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ 20-ամյա հարձակվողի հայրն աշխատում է որդու՝ «Ռեալ» տեղափոխության վրա։ Ֆրանսիացուն դուր չի գալիս նրա դերը թիմում։ Ֆուտբոլիստի կարծիքով՝ նա նույն մակարդակի վրա է գտնվում փարիզցի գլխավոր աստղ Նեյմարի հետ և պետք է ունենա նույն արտոնությունները, ինչ բրազիլացին։

Ֆրանսիացին նաև ցանկանում է ստանալ տարեկան 36 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Մբապեն ակումբային մակարդակով մասնակցել է 43 հանդիպման։ Հարձակվողը խփել է 39 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Share |

Լրահոս

Loading...