Սեբալյոսը՝ Զիդանին. Ես նույնպես չեմ ցանկանում աշխատել ձեզ հետ

13:26 17.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբը: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու 22-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո խոսակցություն են ունեցել: Ֆրանսիացի մասնագետը տեղեկացրել է, որ Սեբալյոսի հետ ծրագրեր չի կապում, իսկ ֆուտբոլիստը պատասխանել է. «Խնդիր չկա, միսթեր: Ես նույնպես չեմ ցանկանում շարունակել աշխատել ձեզ հետ»:

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Սեբալյոսն ակումբային մակարդակում մասնակցել է 34 հանդիպման, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Սեբալյոսի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»:

Share |

Լրահոս

Loading...